Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

Guardian. Հալեպի կռվի մասին

Guardian. Հալեպի կռվի մասին
14.02.2016 | 23:21

Երեքշաբթի օրը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համառություն կդրսևորի և դիվանագիտական ջանքեր կգործադրի՝ ուղղված Սիրիայի ճգնաժամի կարգավորման խաղաղ բանակցությունների անցկացմանը: Չնայած նրա վճռականությանը՝ իրականությունը ոչ միայն չի նպաստում բեկումին, այլև լուրջ կասկածներ է հարուցում ամերիկյան և արևմտյան ռազմավարության հիմնավորության հարցում: Արդեն մեկ շաբաթից ավելի է ռուսական օդուժը ռմբակոծում է ապստամբներով պահվող Հալեպը՝ օգնություն ցույց տալով ռազմականացված խմբավորումներին, որոնք աջակցություն են ստանում Իրանից, և սիրիական կառավարական զորքերին: Եթե պատերազմի այս կործանարար ռազմավարությունը շարունակվի, սիրիական քաղաքացիական պատերազմում ուժերի հավասարակշռությունը հիմնովին կփոխվի: Քերիի առաջարկած բանակցային լուծումը անկայուն է և կկորցնի ուժը, երբ Սիրիայում այլևս չի լինի ընդդիմություն, որին կարելի է ներկայացնել բանակցությունների սեղանի շուրջ: Իրականում Հալեպում և շրջակայքում հումանիտար աղետը պետք է ստիպի աշխարհին վերանայել իրավիճակը: Ձմեռային սառնամանիքի պայմաններում Թուրքիայի սահմանին են գտնվում արդեն Սիրիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ: ՄԱԿ-ի տվյալներով՝ կարող են փախչել ևս 300 հազար բնակիչներ: Այդ մարդկանց թվում է, թե իրենք գիտեն՝ ինչ ճակատագիր է իրենց սպասվում, եթե սիրիական կառավարական զորքերը գրավեն քաղաքը: Ասադի ռեժիմի կիրառած կտտանքների շարքում ՄԱԿ-ի վերջերս լույս տեսած զեկույցում նշվում է զանգվածային ոչնչացումը, այնպես որ՝ ռեժիմի դեմ ապստամբած Հալեպին սպառնում են սովը և զանգվածային կոտորածը:
Ռուսաստանի միջամտությունը Սիրիայի պատերազմին կարող է բեկումնային լինել, սակայն մարդկային ավելի շատ տառապանքների կհանգեցնի: Ընդամենը մեկ շաբաթում իրավիճակը Սիրիայում վատից վերաճեց սարսափազդուի: Քերին դա շատ լավ գիտի և հուսահատորեն պնդում է, որ բանակցություններ անցկացվեն: Սակայն դրանով չես ծածկի այն մռայլ իրականությունը, որ այսօր Օբամայի վարչակազմը տեսնում է իր ռազմավարության լիակատար պարտության մեջ: ԱՄՆ-ի հովանավորած գրոհայինները այսօր հակատանկային և հակազենիթային զինատեսակների կարիք ունեն, սակայն ոչ մի երաշխիք, որ կստանան: Եթե ոչինչ չփոխվի, նրանց ոչնչացնելը ժամանակի հարց է:
Հավանաբար հակամարտության այս կրիտիկական պահին արդեն հնարավոր չէ փրկել ամերիկյան քաղաքականությունը, սակայն չափազանց կարևոր է, որ Վաշինգտոնը հրապարակայնորեն հաշվետու լինի իր սխալների համար: «Կարմիր գծերը» Սիրիայում մեկ երևում էին, մեկ անհետանում, իսկ դրանց արդյունքը մարդկային հսկայական զոհերն էին: Մոսկվան ապացուցեց, որ ինքը շատ ավելի հետևողական է Ասադի ռեժիմի աջակցության հարցում: Հասկանալի չէ նաև, թե ինչ նկատի ուներ Քերին, երբ այս շաբաթ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ունի նաև ազդեցության այլ լծակներ, եթե դիվանագիտությունը պարտություն արձանագրի: Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից դադարեցնել ռմբակոծությունները, սակայն այդ զավեշտալի առաջարկությունը Ռուսաստանին երեք շաբաթ է թողնում Հալեպը գրավելու և իր նպատակին հասնելու համար: Դաժան իրականությունը այսպիսին է՝ ԱՄՆ-ը ռուսական միջամտության պատճառով գործողությունների չափազանց քիչ տարբերակ ունի այլևս: Ռուսաստանի միջամտության հետևանքով Սիրիայի հյուսիսում Արևմուտքից վերահսկվող «ոչ թռիչքային գոտու» ստեղծման խոսակցությունները կորցրել են իմաստը: Դա հնարավոր էր անել պատերազմի շատ ավելի վաղ փուլում: Հիմա բոլոր գործողությունները հղի են Ռուսաստանի հետ հակամարտության ընդլայնմամբ, որ Օբամայի վարչակազմը չի կարող թույլ տալ: Այն, ինչ այսօր կատարվում է Հալեպում, շուտով կհիշեցնի 90-ականների Սարաևոն, սակայն այս անգամ անիմաստ է օգնություն սպասել որևէ տեղից, իսկ արդյունքը կլինի ներգաղթի ճգնաժամի ուժգնացումը: Դա Սիրիայում Արևմուտքի պարտության խորհրդանիշն է: Հալեպը արդեն սև բիծ է դարձել ՄԱԿ-ի խղճի վրա, ամերիկյան վարչակազմի վարկանիշի վրա, որքան էլ ցանկանար բարի նպատակներ հետապնդողի դերում լինել:

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ